ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը անվանել է սուր խնդիր։
ՌԴ առաջնորդն Իրանի նախագահի հետ զրույցում շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ օգնելու Իրանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կարգավորման հարցում, միաժամանակ շեշտել՝ Ռուսաստանը տեղյակ է, որ Իրանը իրական փորձեր է անում՝ ավարտելու Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը։
Նշվել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21%-ով, և այս միտումը ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում պահպանվում է։
Ըստ Պուտինի՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ ՌԴ նախագահը խնդրել է լավագույն մաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։