Ավելին 4 ժամ առաջ - 18:46 08-10-2026

Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը

22-ամյա բրազիլուհի Անա Բեատրիս Արաուժո Ֆերեյրան մահացել է կայծակի հարվածից։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրա մոր տան բակում՝ Ալմաս քաղաքում, երբ թույլ անձրև էր գալիս։

Երիտասարդ կինը, որ ընտանիքում հայտնի էր որպես Անինյա, հենց նոր էր լողացրել իր հինգ տարեկան որդուն և նրան տուն ուղարկել։ Այնուհետև նա սկսել էր սանրել զարմուհու մազերը, երբ կայծակը հարվածել է նրան։

Ֆերեյրան ողջ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նույն օրը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։ Նրա հարազատների խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում։

Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Անա Բեատրիսը թագադրվել էր որպես ռոդեոյի թագուհի ExpoAlmas գյուղատնտեսական տոնավաճառում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»