Մամուլ 14 ժամ առաջ - 07:57 08-10-2026

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ կուսակցությունից հեռացվել է նաև ՔՊ կուսակցական Ավետիք Օրդյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր։ Նա իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։

Եվ ահա, 2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր։

Այս արարքի համար Ավետիք Ալբերտի Օրդյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման երկու (2) տարի ժամկետով։
Պատժի սկիզբը հաշվել 2009 թ. հուլիսի 09-ից։ Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ավետիք Օրդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Մեզ հասած տեղեկությունների՝ նրա նմանօրինակ գործողությունների մասով ներկայումս ևս քրեական վարույթ կա։

Հիշեցնենք, որ վերջինս նաև ՔՊ-ում է վատ վարք դրսևորել, ինչի համար վարչությունը որոշել է նրան հեռացնել կուսակցությունից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»