Ներքին Տեսանյութ 39 րոպե առաջ - 22:52 08-10-2026

Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը երեկվանից նստացույց է իրականացնում ԱԺ շենքի մոտ:

Oragir.News-ի հետ զրույցում Անաստաս Իսրայելյանը նշեց, որ իր նստացույցի նպատակներն են եղել սեպտեմբերի 17-ին կազմակերպված ակցիայի ընթացքում բարձրացված՝ արցախցիների հիմնախնդիրները, այսօրվա իրավիճակում հայտնված ժողովրդի չլուծվող հարցերը և հստակ կարգավիճակ ստանալու պահանջը:

Նա նշեց, որ այս ժամանակահատվածում երեք խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, լսումներ կազմակերպելու, իրենցից էլ պահանջել են հարցերը գրավոր ներկայացնել:

«Նամակները ներկայացնելուց հետո հստակ դիրքորոշում որևէ ֆրակցիայի կողմից չեղավ: Այդ իրավիճակը ինձ ստիպեց նստացույց հայտարարելու, պահանջելու, որ հստակ դիրքորոշում ամեն ֆրակցիայի կողմից լինի՝ ըստ ձեռք բերած պայմանավորվածության»,- նշեց նա:

Անաստաս Իսրայելյանը տեղեկացրեց, որ նստացույցի երկրորդ օրը բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երեքշաբթի՝ ժամը 11-ին, լսումներ կազմակերպելու Ազգային ժողովում, որտեղ ներգրավված են լինելու իրենց ձևավորած խումբն ու հարցի համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Նա նշեց, որ արցախահայությունն այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև, իրենց առաջարկն է վերանայել առկա ծրագրերը, հանել խոչընդոտները, որպեսզի մարդիկ իրենց խնդիրները կարողանան լուծել:

Ըստ Անաստաս Իսրայելյանի՝ արցախահայության խնդիրները կամ չեն լուծվում, կամ շատ դանդաղ են լուծվում, պատկան մարմինները ևս համոզվել են դրանում. «Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա»:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»