Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:36 20-07-2021

Հանրապետությունում կրթական ոլորտի համակարգային լուրջ խնդիր կա, որը պետական մակարդակի ու շատ կտրուկ լուծումներ է պահանջում. Արմեն Սարգսյան

Բուհերի 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների հիմնական փուլն ավարտված է: Ըստ ամփոփված արդյունքների՝ ավելի քան 11 հազար դիմորդներից ուսանող կդառնա 8.083-ը։ Բուհերում տիրող վիճակը, մեղմ ասած, բավականին տխուր է. թափուր տեղեր շատ են, անցողիկ շեմն ու մրցույթից դուրս մնացածաների թիվը՝ նույնպես: Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանտու քարտուղար Արմեն Սարգսյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ ամբողջ հանրապետությունում կրթական ոլորտի համակարգային լուրջ խնդիր կա, որը պետական մակարդակի ու շատ կտրուկ լուծումներ է պահանջում:

Ըստ Սարգսյանի ներկայացրած տվյալների՝ ԵՊՀ-ն այս տարի ունեցել է ընդհանուր առմամբ 3.075 դիմորդ, որը սպասված թվից մոտ 300-ով պակաս է: Մայր բուհ են ընդունվել 2.289 դիմորդ, իսկ մնացածը կա՛մ կտրվել են, կա՛մ մրցույթից դուրս են մնացել: Ներկայումս թափուր տեղերի համար հայտերի լրացման փուլն է, որը տևելու է մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Համալսարանում առկա է 620 թափուր տեղ՝ 10-ն անվճար, 610-ը՝ վճարովի համակարգում:

«Այս տարի հայտագրել ենք 56 կրթական ծրագիր, որից 39-ում թափուր տեղեր կան: Այսինքն մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք ու վերանայենք մեր կրթական ծրագրերը, հայտարարված տեղերի քանակն ու ընդհանրապես ամեն ինչ: Պետք է հստակեցնել իրավիճակը, որպեսզի մյուս տարի նմանօրինակ պատկեր չունենանք: Հիմա դիմորդը մինչև 6 մասնագիտություն կարող է նշել ինչպես մեկ բուհում, այնպես էլ տարբեր բուհերում: Կընդունվեն միայն բարձր միավորներ հավաքած դիմորդները: Ներկայումս դեռևս հստակ պատկեր չկա, սակայն սպասելիքները մեծ չեն նաև թափուր տեղերից»,- ասում է Արմեն Սարգսյանն ու հավելում, որ այս տարի առավել շատ դիմորդներ են ունեցել «իրավագիտություն», «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ու «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները:

Թափուր տեղեր կան ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների թևում: Օրինակ, Հայ բանասիրության ֆակուլտետում 33 թափուր տեղ կա, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում՝ 24, ֆիզմաթ մասնագիտություններում նույնպես 10-յակ թափուր տեղեր կան, ինչը, ըստ Սարգսյանի, շատ վատ պատկեր է:

«Մասնագիտություններ ունենք, որ վճարովի տեղերի համար ընդհանրապես ոչ մի դիմորդ չի դիմել, հիմնականում ֆիզիկայի գծով մասնագիտություններում, նույն վիճակն է նաև ռադիոֆիզիկա, կեսնաբանություն մասնագիտություններում: Աստվածաբանություն ու կրոնագիտություն մասնագիտությունում ընդհամենը մեկական ուսանող կա: Կարճ ասած՝ ընդհանուր վիճակը շատ տխուր է: Ամսվա վերջում, երբ բոլոր տվյալներն ունենանք ու կարողանանք ամփոփել ընդհանուր պատկերը, պետք է լուրջ անդրադարձ ու վերլուծություն անենք: Հաստատ երեք կամ չորս հոգանոց կուրս չենք կարող պահել, ուստի պետք է հասկանալ՝ մասնագիտությունները խմբավորելու կարիք կա՞, թե ոչ: Շատ մասնագիտություններ ներկայումս բուհի համար պարզապես վարկանիշի անկում է, ինչն անթույլատրելի է: Այս տարի փոփոխություն արվեց, որ դիմորդը միայն մեկ մասնագիտություն պետք է ընտրի, դա, ըստ ինձ, շատ ճիշտ քայլ էր, քանի որ արդեն տեսնում ենք, թե դիմորդների շարժը դեպի ուր է գնում: Եթե տարիներ շարունակ ինչ-որ մասնագիտություն դիմորդ չի ունենում կամ մեկ-երկուսն են լինում, էլ ինչու ենք մենք հայտագրում տվյալ մասնագիտության ծրագիրը: Անելիքները, իսկապես շատ են, պետք է այնպես անել, որ ոչ թե 600 թափուր տեղ մնա, այլ գոնե 100-ը: Կամ ընդունելության ոչ թե 80 տեղ հայտարարենք, որ 60-ն ընդունենք այլ հենց 60-ը հայտարարենք: Մի խոսքով, անելիքները շատ-շատ են»,- ասում է Սարգսյանը և ավելացնում, որ 56 կրթական ծրագրերով բակալավրիատի ծրագրի հայտագրումը սխալ է, մի 20 տոկոսով պետք է կրճատել ծրագրերի թիվը՝ նմանօրինակ վիճակից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի