Ներքին 1 ամիս առաջ - 11:57 08-10-2026

Վեճ և ծեծկռտուք՝ Ապարանում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ երեխային փողոցում ծեծի են ենթարկել, և նա շտապօգնության ավտոմեքենայով «գլխի թեթև բաց վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Ա. Գ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 59 շենքում գտնվող թենիսի խաղասենյակում՝ դուռը չփակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Դ. Ղ.-ն ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ե.-ի հետ ծեծի են ենթարկել Ա. Գ.-ին՝ գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
22:47 Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
22:36 Մայր Աթոռում ինը սարկավագի ընծայման արարողություն է կատարվել