Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 23:42 07-10-2026

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանն անդրադարձել է համացանցում երեխաների և դեռահասների թիրախավորմանը, սեռական շորթման (սեքսթորշն) երևույթին և արհեստական բանականության միջոցով իրականացվող շանտաժներին:

Վարչության պետի պարզաբանմամբ՝ սեռական շորթումը երևույթ է, երբ չարագործը սպառնում է հրապարակել կամ տարածել անձի սեռական բնույթի նյութերը (հաղորդագրություններ, մերկ լուսանկարներ կամ տեսանյութեր), եթե զոհը չկատարի իր պահանջները։ Պահանջները կարող են տարաբնույթ լինել՝ նոր լուսանկարների տրամադրումից մինչև դրամական միջոցներ։

Հայկ Մկրտչյանն ընդգծել է, որ ժամանակակից արհեստական բանականության (ԱԲ) գործիքների միջոցով հանցագործները կարող են ստեղծել կեղծ, բայց խիստ իրական թվացող լուսանկարներ կամ տեսանյութեր։

Սա նշանակում է, որ շանտաժի առարկա կարող են դառնալ նույնիսկ այն դեպքերը, երբ երեխան երբևէ մերկ լուսանկար չի արել և չի ուղարկել որևէ մեկին։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
08:51 ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար․ «Հրապարակ»
10:32 Շաքի գյուղում կատարվածը միայն գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է․ Ծառուկյան