Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:43 15-02-2022

Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել հայ ժողովրդին. Գեղամ Մանուկյան

2021թ-ի հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության հռչակագիր: Հռչակագիրը ենթադրում է առավել բազմակողմանի համագործակցություն Ադրբեջանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև: Օրեր առաջ էլ երկու խորհրդարանները վավերացրին հռչակագիրը։ Թե հռճակագիրը ի՞նչ վտանգներ է ներկայացնում ՀՀ-ի համար, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

Մանուկյանի խոսքով, հռչակագիրն առաջին հերթին ուղղված է ՀՀ-ի դեմ, և ցավոք սրտի, այս իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում ու «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Շուշիի հռչակագրի մասին հայտարարության նախագիծ։ ՀՀ-ի ոչ ադեկվատ կառավարության կողմից պատասխանի օրինակ է, երբ, մեկ շաբաթվա տարբերությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները ընդունում և պաշտոնապես վավերացնում են Շուշիի հռչակագիրը, իսկ ՀՀ արտգործնախարարը, առանց խորհրդակցելու, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Թուրքիայից դրական ազդակներ կան։

Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ: ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Այս փաստի առնչությամբ Մանուկյանին հարցրինք՝ ըստ այդ համաձայնագրի՝ արդյոք Արցախը վերջնականապես կճանաչվի՞ Ադրբեջանի մաս.
Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Ցավոք սրտի, ամեն ինչ հնարավոր է, և Նիկոլ Փաշինյանը իր «մենախոսություն-ասուլիս» կոչվածների ընթացքում պարբերաբար կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք տարիներ շարունակ Ադրբեջանն օգտագործել է բանակցային պրոցեսում, և այդ առումով, իրականում, Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, որպես խնդիր, իշխանությունում մեկը մյուսին փոխարինելը ուղղակի Արցախի և ՀՀ ժողովրդի համար վտանգավոր քաղաքականություն է»։

Մանուկյանն անդրադառնլով նաև այն հարցին, թե վերջին շրջանում ինչո՞վ է պայմանավորված թշնամու պարբերաբար սադրանքները՝ ասաց, որ Ադրբեջանը շարունակում է ուղիղ դիրքերով հանդես գալ ու շանտաժի ենթարկել ՀՀ-ին ու հայ ժողովրդին, որին համարժեք պատասխան շատ հաճախ չի տրվում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային