Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:49 29-06-2022

Իշխանությունները շարունակում են մանիպուլացիան և կեղծիքը․ Գեղամ Մանուկյան

Այսօր՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից՝ Սարյանի պուրակում մեկնարկեց «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկում։

Բանախոսներ՝ Գեղամ Մանուկյան, Տիգրան Աբրահամյան, Նաիրի Հոխիկյան, Վարուժան Գեղամյան։

Քննարկումը սկսեց Գեղամ Մանուկյանը՝ ասելով․ «Վերջին շրջանում շատ ակտիվ է Բերձորի՝ Արցախը և Հայաստանը կապող ճանապարհների թեման, որը հատկապես երկու-երեք օր առաջ վարչապետի աթոռը զբաղոցնողի աղմկահարույց հայտարարություններից հետո նոր թափ ստացավ։ Այս քննարկումներում շատ հաճախ թացն ու չորը խառնվում են իրար, իրականությունը, ենթադրություններն ու կիսաճշմարտությունը խառնվում են, և իրականում հանրությունը կարիք ունի այդ ամենի մասին հստակ պարզաբանումներ ստանալու։ Ցավոք սրտի, իշխանությունների կողմից այդ պարզաբանումները այդպես էլ չեղան։ Շարունակվում է մանիպուլացիան և կեղծիքը»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան