Ներքին 4 տարի առաջ - 00:37 12-06-2022

Սուտն ու կեղծիքը վարչապետ կոչեցյալի տարերքն է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԷԺԱՆԱԳԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր վարչապետ կոչեցյալը ուղևորվեց Արարատի մարզ։ Ուղևորվեց, հանպատրաստից, առանց զրահապատ մեքենայի, առանց ուղեկցող ավտոշարասյան, առանց թիկնապահների, առանց դիպուկահարների։ Գյուղերում ժողովուրդը գրկաբաց ընդունեց նրան, նրա հետ լուսանկարվեցին, երեխաները ուրախ-զվարթ փարվում էին նրա ոտքերին, աշխատավոր գյուղացիները երջանիկ ժպիտներով հերթ էին կանգնած փրկիչի ձեռքը սեղմելու համար։ Եվ ոչ մի բողոք, ոչ մի բերման ենթարկված, մի խոսքով իսկական ժողովրդավարություն։

Իրականում, էժանագին բեմադրություն։ Սուտն ու կեղծիքը վարչապետ կոչեցյալի տարերքն է։ Ժամանակին լինելով սկանդալային լրագրող, այդ երևույթը ստերով և կեղծիքներով վարկաբեկում էր մարդկանց։ Հետագայում արդեն, որպես քաղաքական գործիչ, նա իրեն ճղում էր, նույնպես տարածելով ստեր և բանսարկություններ։ 2018թ․ նա արդեն գերազանցեց իր անցյալը, ձեռք բարձրացնելով ամեն սրբության վրա։ Նա, առանց խղճի խայթ զգալու, օգտագործեց հերոս Աբաջյանի կեղծ պապիկին, կեղծ Աշոտի կեղծ տատիկին։ Հետագայում մեր համազգային սգի օրը՝ ապրիլի 24-ին, նա չխորշեց և օգտագործեց հերթական կեղծ պապիկին, ապա բազմաթիվ տատիկ-պապիկներ, խեղճուկրակ կանանց։ Նույն էժանագին բեմադրության ականատեսը եղանք այսօր։ Եվ կա՞ն արդյոք մարդիկ, որոնք կարծում են, որ այդ «գյուղացիները» իսկապես ինքնաբուխ, առանց նյութական շահագրգռվածության, կամավոր եկել էին բռնապետիկին ողջունելու։ Էհ, Ավետիք Չալաբյան։ Այս էժանագին բեմադրություններն ավելի ցածրակարգ են, քան նախկին քաղաքապետ Հայկո կոչվածի գռեհկաբանությունները»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը