Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 11:13 08-10-2026

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քույրը՝ Արփին հայտնեց, որ այսօր քրոջը պալատ են տեղափոխել։
«Փառք Աստծո, արդեն պալատում է»,-նշեց մեր զրուցակիցը։

Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում:

Հիշեցնենք, որ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնել էին, որ Անիի մոտ խիստ վերահոսկողություն է իրականցվում, հարազատները ևս հնարավորություն չունեն տեսակցելու։

Արփիի խոսքով՝ բոլոր հարազատներով ամեն օր հիվանդանոցում են․ «Մենք միշտ ներսում ենք, պազապես չենք ցանկանում, որ մեզ մոտենան։ Մեկ անգամ երեխաներն են տեսակցել մորը՝ հայրիկի հետ, իսկ երեկ՝ ամուսինն ու մեծ տղան»,-ասաց Արփին՝ հավելելով․ «Խոսում է, վիճակը նորմալ է, բայց երբ սկսի քայել, այդ ժամանակ նոր լավ կլինի»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան