Ներքին 12 ժամ առաջ - 17:30 26-11-2026

Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել

Աննա Հակոբյանը կրկին որոշել է ընթրիք կազմակերպել, որոնց մասնակիցները, ովքեր հաջողակ բիզնեսմեններ են, կվճարեն 1–ական միլիոն դրամ՝ որպես մասնակցության վճար։

Միջոցառումը կոչվում է «Հաջողակից սկսնակին»։

Հակոբյանը իր «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքով տեղեկացրել է սույն լուրը․

«Եթե կայացած գործարար եք կամ Ձեր ոլորտում հաջողության հասած մասնագետ և ցանկանում եք ձեռք մեկնել սեփական գործը սկսելու կամ զարգացնելու երազանք ունեցող հայրենակցին, հրավիրում ենք միանալու մեզ»։

Հայտարարության մեջ ասվում է, որ բարեգործական ընթրիքին ներկա կլինի նաև «ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը»։

Երեկոյի կունենա նաև համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունենալու Տաթև Ասատրյանը, Էրիկը, Արկադի Դումիկյանը, Սևակ Ամրոյանը, Սարո Թովմասյանը, Կարեն Բոքսյանը, Արամեն, The Beautified Project-ը և դուդուկահար Կամո Սեյրանյանը։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում