Ներքին 16 րոպե առաջ - 13:49 27-11-2026

Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է, որ նոյեմբերի 11-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի ծառայողները նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս են եղել Հյուսիսային պողոտայում, երբ նկատել են, որ նույն պողոտայի 18 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետի մուտքի մոտ մի քանի երիտասարդներ քաշքշում են միմյանց։

Այդ ժամանակ ոստիկաններին է մոտեցել ազգությամբ չինացի երիտասարդ, ով հասկանալի կերպով մատնացույց է արել մեկ այլ երիտասարդի և հայտնել, որ վերջինս բացահայտ կերպով հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 8 մլն դրամ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի ծառայողները մատնացույց արված երիտասարդին հափշտակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։

Shamshyan.com-ը գրում է․ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չինացի քաղաքացին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 26-ամյա քաղաքացի Լոնգֆեյ Լին է, իսկ հանցանքը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3920 դրամ, «Samsung» մոդելի բջջային հեռախոս, 1 հատ լիցքավորման սարք, 1 հատ ակնոց՝ պատյանով, 1 հատ հեռակառավարման վահանակ և 1 հատ ծալովի դանակ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է