Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջանը նշելու մասին պաշտոնյաները հանդես են գալիս տարբեր մեկնաբանություններով, հիմնականում նշելով, որ դա օրենքի կարգավորման պահանջ է:
Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հարցին ի պատասխան հարցադրում արեց. «բա որտե՞ղ են ծնվել: Էն ժամանակ, երբ իրենք ծնվել են, Արցախ երկիր գոյություն ունեցե՞լ է»:
Ըստ այդ տրամաբանության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ծննդավայրը նույնպես պետք է նշվեր Ադրբեջան: Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ ՊՆ
պաշտոնական կայքում զետեղված նրա կենսագրության մեջ ծննդավայրը նշված է՝ որպես Լեռնային Ղարաբաղ, իսկ ուսումը՝ Արցախի պետական համալսարան:


Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե որպես ընդունելի տարբերակ կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչո՞ւ են արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշում Ադրբեջան: