Ներքին 19 ժամ առաջ - 18:45 26-11-2026

Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Ա.-ն, «ՎԱԶ 2107»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Հ.-ն իսկ «Hyundai Elantra»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Արման Ք.-ն։

Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդ Արման Ք.-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Հովհաննես Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից Արման Ք․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, իսկ «ՎԱԶ 2107»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
18:45 Գեղարքունիքում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է