Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Միտք 1 օր առաջ - 10:53 08-10-2026

Աշխարհաքաղաքական նոր զարգացումները՝ պանթյուրքիստական օրակարգի և թուրքական ազդեցության ընդլայնման համատեքստում

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, վերջնական, որոշում կայացնելու համար, ըստ Sabah թերթի՝ հարցը դեռևս քննարկվում է Անկարայում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և երկրի ազգային շահերը։ Ակնկալվում է, որ հարցը հոկտեմբերին կքննարկվի նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

Եթե ռազմական բազայի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, դա կնշանակի տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ինչպես նաև ազդեցության էական ընդլայնում։ Արժեբանական առումով, այս սցենարի իրագործման դեպքում, Թուրքիայի զինված ուժերը կրկին կարող են ստանձնել Մեքքայի սրբավայրի պաշտպանությանը: ժամանակին Օսմանյան կայսրությունն էր վերահսկում մահմեդականների համար սրբազան վայրերը։

Թուրքիան արդեն մասնակցում է Սաուդյան թագավորության կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացմանը։ Նա առայժմ ուղիղ պատերազմի մեջ չի մտնում Եմենի հուսիների հետ, այլ աջակցում է սաուդիտներին՝ կիրառելով լիբիական տարբերակը: Հատկապես՝ աջակցում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելուն՝ փոքր և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև հետախուզական, լոգիստիկ ու տեխնիկական աջակցության միջոցով։

Զուգահեռաբար, թուրքական տեղեկատվական դաշտում քննարկվում է, որ «մոտ ժամանակահատվածում» կարող են ցամաքային զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի պայմանագիրը համեմատելով ՆԱՏՕ-ի՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ կետի դրույթների հետ։

Ըստ այդ քննարկումների՝ հավանական է Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների պաշտոնական առաջադրանքների կատարումը նաև Պակիստանում։

Նշեմ, որ Թուրքիան այժմ ռազմական բազաներ ունի 12 երկրներում։ Դրանցից ամենամեծը գտնվում է օկուպացված ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսում։ Ռազմակայաններ կան Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում։

Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական այս կտորը ևս պանթյուրքիստական գաղափարի իրագործման և թուրքական գերիշխանության հաստատման մաս է:

Հ.Գ. Մի փոքր մտորելու կարողություն ունեցող մարդը, եթե համադրի տարածաշրջանի գործընթացները՝ կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ:

Ռուսաստանի հետ լավ,կամ վատ դաշնակցային հարաբերություններ չե՞նք կամենում, ուրեմն ՔՊ-ի ջանքերով, տեսանելի ապագայում հայտնվելու ենք թուրքական շահերի ու նրա զինուժի ուղիղ պահանջների տակ: Իրական այլընտրանք առայժմ չկա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր