Հետհեղափոխական միֆերից մեկը իրավամբ կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի կողմից 2019 թվականին հռչակած Հայաստանի` մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը։
Ռազմավարության տասնյակ կետեր բաղկացած էին տարբեր ֆանտաստիկ նպատակներից։
Կյանքը ընդամենը մեկ տարի անց` 2020 թվականին, ցույց տվեց, որ ՔՊ-ական իշխանությունը չի կարողանալու նույնիսկ պահպանել եղած նվաճումները։
Ավելին` պարզվեց, որ այդ ռազմավարության ճարտարապետ, վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանի հայրը «խոշոր թալանչի է», 2017 թվականին դատապարտվել է և հենց հեղափոխության օրերին կրում էր կալանք խոշոր կոռուպցիոն գործերից մեկով։
Եվ ահա պարզվում է, որ Լևոն Մազմանյանի հորից` Գագիկ Մազմանյանից և գործով անցնող ևս 3 անձից գլխավոր դատախազությունը պահանջում է նաև գումարի բռնագանձում, գործն էլ գտնվում է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի վարույթում։