Մամուլ 1 տարի առաջ - 08:10 25-02-2025

Իշխանությունը գտե՞լ է Վահե Գրիգորյանին փոխարինողին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում։ Չնայած շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի, փաստաբան Տիգրան Եգորյանի անունները, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենառեալ հավակնորդը դատավոր Կարապետ Բադալյանն է: ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել ՍԴ, իբրեւ հերթական կամակատար։ Իսկ Բադալյանն ամենահարմար թեկնածուն է։ Նա Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է` ժամանակին համատեղ փաստաբանություն էին անում, դատավոր է նշանակվել 2018-ից հետո, Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, Հակակոռուպցիոն դատարանում նրան են մակագրում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած մինչեւ դատավոր նշանակվելը բազմաթիվ հարցազրույցներ է տվել նախկինների դեմ։

Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով