Արտաքին 51 րոպե առաջ - 22:26 22-10-2026

ՌԴ-ում ամերիկյան ներդրումներով տվյալների կենտրոնների կառուցման ծրագրեր կան

Տվյալների կենտրոնների զարգացումը և շինարարությունը, այդ թվում՝ Արկտիկայում, ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Ռուսաստանում ամերիկյան ներդրումների գլխավոր ուղղություններից մեկն է լինելու:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) նախագահ Ռոբերտ Էյջին:

«Կարծում եմ՝ երբ այդ հակամարտությունն ավարտվի, դա ամերիկյան ներդրումների ամենաառաջին ուղղություններից մեկն է լինելու»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էյջին:

Նրա խոսքով, մասնավորապես, կլիման Ռուսաստանը դարձնում է «տվյալների կենտրոնների զարգացման իդեալական վայր»:

«Գումարած՝ ունենք կադրերի հսկայական քանակ, որոնք հասկանում են այդ տեխնոլոգիան»,- նշել է AmCham-ի նախագահը՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը Ռուսաստանի հարավում՝ մասնավորապես Արկտիկայում տվյալների կենտրոնների կառուցման մասին է:

Նման ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի չէ:

Ամենից շատ դիտված