Մամուլ 10 ամիս առաջ - 09:41 19-11-2025

Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է՝ փետրվարյան արյունոտ դեպքերի շարունակությունը, սակայն նրա հարազատներն ու թիմակիցները համաձայն չեն և գոհ չեն նախաքննության ընթացքից։

Հիշեցնենք, որ կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Մինչդեռ Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։ Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը տևական ժամանակ հետևել է «զոհին»՝ հասկանալու, թե նա ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ փորձ է արել, սակայն չի հաջողել: «Մի քանի անգամ գնացել է Վալոդյայի հետևից, սակայն չի կարողացել սպանել»,- ասաց մեր զրուցակիցը։ Իրավապահները, բնականաբար, հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»