Ներքին 5 տարի առաջ - 20:49 17-05-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մայիսի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է և հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Նա համերգներով հանդես է եկել նաև հայրենիքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ի դեպ, մշակութային Էվերեստի գագաթը հաղթահարելուց բացի երգչուհին օրերս հաջողությամբ բարձրացել է նաև Արարատ լեռը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և ստեղծագործական նորանոր վերելքներ է մաղթել անվանի երգչուհուն՝ նշելով, որ հպարտ են նրա հաջողություններով և մշտապես ուրախ են հյուրընկալել նրան հայրենիքում: Երգչուհին նշել է, որ թեև ինքը երգում է աշխարհի շատ բեմերում, բայց իր համար առանձնակի պատիվ և ուրախություն է հանդես գալ Հայաստանի օպերային թատրոնում, որտեղ իր հայրն է աշխատել ու ստեղծագործել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում