Մամուլ 2 տարի առաջ - 08:34 13-12-2023

Աննա Հակոբյանի ազգականը՝ Շիրակի մարզպետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։

«Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում եւ հատկապես Գյումրիում կատարվող ամեն ինչ չվերագրվի Բալասանյաններին, եւ իրենք ստիպված չլինեն առաջիկայում էլի Բալասանյանների «դուռը գնալ», որ խորհրդարանական ընտրություններում օգնի իրենց՝ քվե ստանալ։

Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել այս տարվա հունվարին, ավելի շատ ասոցացվում է նախկինների հետ․ երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նրա աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եւ ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում Գյումրիում ունենալ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով