Ներքին 2 տարի առաջ - 08:55 07-11-2023

Փաշինյանը Աննա Հակոբյանի մորաքրոջ 28-ամյա թոռանն ուզում է մարզպետ նշանակել

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո 5 մարզպետ փոխած Շիրակի մարզում առաջիկայում նոր մարզպետ կնշանակվի:

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի և ՔՊ-ականների միջև տարաձայնություններ կան, ինչն էլ պատճառ է դարձել նման որոշման: ՔՊ-ի Շիրակի մարզպետի թեկնածուն ոչ միայն ՔՊ-ական է, այլև Փաշինյան ընտանիքի ազգականը:

Խոսքը Գյումրիի փոխքաղաքապետ, 28-ամյա Վահագն Մկրտչյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է:

Նշենք, որ 28-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է եղել։

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն իր մերձավորին նշանակում է բարձր պաշտոնի: 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր ընկերներին, սանիկներին, աներձագին բարձր պաշտոնների է նշանակել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան