Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:22 21-07-2025

Փաշինյանի տեսակետը կիսում եմ․ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն էլ կմիանա Վեհարանի «ազատագրմանը»

Մոտ երկու ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը անդադար քննադատում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին։ Թեմի առաջնորդներին մեղադրում է պոռնկաբարո լինելու մեջ, իսկ Վեհափառ Հայրապետին էլ կուսակրոնության ուխտը խախտելու։ Փաշինյանը իր գրառումների մեջ ակնարկում է, որ եթե Գարեգին Երկրորդը ինքնակամ չհրաժարվի, ստիպված կլինեն Վեհարանն «ազատագրել», այս դեպքում փաշինյանական ձևով։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը իր գրառումով հերթական անգամ անդրադարձել Գարեգին Երկրորդին: «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է Փաշինյանը։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը Վեհարանը գրոհելու կոչ է արել իր ընտրազանգվածին, իրեն դեռևս հավատացող բազմությանը։

Oragir.News
-ը Աննա Հակոբյանի բարեկամից` Վահագն Մկրտչյանից, հետաքրքրվել է, թե արդյո՞ք մասնակցելու է իր քաղաքական առաջնորդի հայտարարած ազատագրական պայքարին։

«Առաջիկայում տեսնենք, թե ինչ նորություն կլինի և այդ ժամանակ պարզ կլինի ով կմինա, ով չէ։ Ես մեծ հաշվով միանալու եմ, Նիկոլ Փաշինյանի տեսակետը կիսում են»,- հայտարարեց Վահագն Մկրտչյանը։

Աննա Հակոբյանի ազգականը իր խոսքում մի քանի անգամ հղում արեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին և ընդգծեց, որ ավելացնելու ոչինչ չունի։

Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հոգևորականներին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց ինքն է փաստացի խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Այս հարցի հետ կապված Մկրտչյանը չունի դիրքորոշում, դարձյալ հղում է անում Նիկոլ Փաշինյանին. «Ամեն ինչ խոսվել է վարչապետի կողմից, ավելացնելու ոչինչ չունեմ։ Բնականաբար կիսում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետները»։

Աննա Հակոբյանի բարեկամը վրդովվում է եկեղեցու դեմ սկսված արշավ արտահայտությունից, ասում է. «Եկեղեցու դեմ արշավ չկա և չի էլ կարող լինել, խնդրում եմ մի խեղաթյուրեք իրականությունը։ Ես էս պահին ավելացնելու ոչ մի բան չունեմ»։

Նշենք, որ Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ի կողմից նշանակված կադրերին հրահանգված է պատրաստ լինել Վեհարանն «ազատագրելու» օպերացիային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով