Ներքին 2 տարի առաջ - 14:00 16-12-2023

5 տարում` 5 մարզպետ փոխած Շիրակի մարզում հնարավոր է` նոր մարզպետ նշանակեն

5 տարում` 5 մարզպետ փոխած Շիրակի մարզում, խոսակցություններ կան, որ առաջիկայում դարձյալ նոր մարզպետ կնշանակվի։

Oragir.News-ը բազմիցս հայտնել է, որ Գյումրիի քաղաքապետարանում իշխող «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև տարաձայնություններ կան։

Թվում էր, թե 2021 թվականի հոկտեմբերին կնքված հուշագրով «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև բոլոր հարցերը կարգավորվելու էին, բայց տարաձայնությունները այնքան սրացան, որ հասցրին «Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանի»։

Պատճառն այն էր, որ Գյումրիում ևս ՔՊ-ն ուզում է զավթել իշխանությունը, նույնիսկ շրջանառվեց տեղեկություն, որ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը` 28-ամյա Վահագն Մկրտչյանին են ուզում քաղաքապետ նշանակել, բայց դեկտեմբերի 11-ին ՔՊ-ի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան` մասնագիտությամբ ատամնաբույժ, ՔՊ-ական փոխքաղաքապետը հերքեց` նշելով, որ նման հարց չի քննարկվել։

Արդեն հայտնել էինք, որ երեկ Գյումրի են ժամանել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, մարզպետներ, և այսօր տեղի է ունենալու ՔՊ վարչության նիստ, որն այս անգամ Գյումրիում է անցկացվելու։

Ըստ շրջանառվող լուրերի` Գյումրիի ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։

Պատահական չէ, որ ՔՊ-ական փոխքաղաքապետը ազատման դիմում է ներկայացրել։

Իսկ թե ինչ է լինելու ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, դեռ պարզ չէ. նա այն եզակի կադրերից է, ով աշխատել է բոլոր իշխանության ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով