Արտաքին
Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ
22:57 13-10-2023
Հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային հարցերի շուրջ:
Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա
22:39 13-10-2023
Նշվում է, որ սննդի ծանրոցները և առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրեջք է կատարել Եգիպտոսում, որտեղից էլ կուղարկվի Գազա։
Համազգային ողբերգություն. ինչու են դատում Վագիֆ Խաչատրյանին
22:15 13-10-2023
Ալիևը վարչակազմը նման քաղաքականությամբ փորձում է Արցախի խնդիրը լուծել նաև երկարաժամկետ հեռանկարում և հասնել նրան, որ անգամ տասնամյակներ անց Հայաստանում որևէ մեկը չվիճարկի Արցախի պատկանելիությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է 258 զոհված զինծառայողների մասին
21:05 13-10-2023
Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հոկտեմբերի 12-ին հաղորդվել Էր 247 զոհված զինվորի մասին։
Ղարաբաղը վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս ոչ թե հիմա, այլ անցած տարի Պրահայում․ Վլադիմիր Պուտին
20:00 13-10-2023
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։
Բախտորոշ և ապօրինի. այսօր Կարսի պայմանագրի ստորագրման օրն է
20:00 13-10-2023
Կարսի, ինչպես նաև դրան նախորդած Մոսկվայի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ վիճահարույց են, իսկ որոշ մասնագետների համոզմամբ՝ անօրինական և անվավեր։
Ըստ Շոլցի՝ Էրդողանը կարող է նպաստել պաղեստինա-իսրայելական լարվածության թուլացմանը
18:45 13-10-2023
«Բոլոր երեքն էլ ներկա իրավիճակում կարող են կարևոր դեր խաղալ միջնորդություն իրականացնելու և լարվածությունը թուլացնելու տեսանկյունից»,-հավելել է Շոլցը։
Վլադիմիր Պուտինը Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցն Իլհամ Ալիևի հետ չի քննարկել․ Պեսկով
17:50 13-10-2023
Պուտին-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Բիշքեկում։
Թեհրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազան ոչնչացնելու համար
16:00 13-10-2023
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի վայրագություններին ԱՄՆ աջակցությունը միայն կվատթարացնի իրավիճակը:
Պուտինը կոչ է անում ԱՊՀ երկրների միջև ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը
15:38 13-10-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Երևանի և Բաքվի բանակցությունները. Պուտին
15:12 13-10-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև:
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ․ Լուկաշենկո
14:55 13-10-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ։
ՀԱՊԿ-ի խաղաղապահների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է․ Տասմագամբետով
14:05 13-10-2023
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կարծում է, որ կազմակերպության անդամ երկրների խաղաղապահ ուժերի պատրաստվածության մակարդակը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պահանջներին։
ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ միջուկային խոշոր զորավարժություններ կանցկացնի. Ստոլտենբերգ
13:48 13-10-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հաջորդ շաբաթ միջուկային խոշոր զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։
Լուկաշենկոն պնդում է՝ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են
13:32 13-10-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել։
Մերձավոր Արևելքում հակամարտությունն անհրաժեշտ է կանխել․ Շոլց
13:18 13-10-2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտությունը կանխելու անհրաժեշտությունը։
Իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել․ Human Rights Watch
13:04 13-10-2023
Ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։
Չկան ուղիղ ապացույցներ, որ Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. Բլինքեն
12:40 13-10-2023
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չկան «ուղիղ ապացույցներ» առ այն, որ Իրանը մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակմանը։
Վարանդայում կրկին ականի պայթյուն է տեղի ունեցել
12:28 13-10-2023
Այսօր վաղ առավոտյան Արցախի Վարանդայի (Ֆիզուլի-խմբ) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զուրաբիշվիլիի իմփիչմենթը գործնականում բացառվում է․ Կոբախիձե
12:18 13-10-2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրվում է առանց կառավարության թույլտվության Եվրոպական միության երկրներ այցեր կատարելու համար:
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել
11:47 13-10-2023
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը։
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մոտ 750 օբյեկտի
11:23 13-10-2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ին և այլ խմբավորումներին պատկանող մոտ 750 օբյեկտի ուղղությամբ:
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1537-ի
11:08 13-10-2023
Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1537-ի։
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, Փաշինյանը չի մասնակցում
10:57 13-10-2023
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։