«Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի, ՀԱԿ-ի, «Հայաքվեի», ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և այլ ուժերի ներկայացուցիչները հանդիպել են՝ պարտադրվող զիջումների դեմ արդյունավետ պայքարի շուրջ ընդհանուր դիրքորոշում ձևավորելու նպատակով։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ կողմերը տարբեր տարաձայնություններ ու անցած ճանապարհ ունեն, սակայն պետք է համաձայնության գան մի քանի առանցքային հարցերի շուրջ։
Քննարկման մանրամասները հանրությանը կներկայացվեն շուտով։