Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 25 րոպե առաջ - 22:30 04-11-2026

Պետությունը պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյուր խնդրի, քանի որ դրանք փոխկապակցված են. հարցում

Այս շաբաթ ԱԺ-ում կազմակերված 2027 թվականի պետական բյուջեի քննարկումն ուղեկցվում է ակտիվ քննադատություններով։ Պատգամավորները քաղաքականություն որոշողներին ուղղված հարցերով փորձում են պարզել, թե ինչ կարևոր խնդիրների լուծմանն են ուղղվում պետական միջոցները։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ հաջորդ տարվա պետական բյուջեում որ ոլորտներին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի պետությունը։

Հարցվածներից մեկն ասաց, որ Ազգային ժողովում նստած են բյուջեն թալանողները։ Նրա խոսքով՝ ժողովուրդ չկա։ Եթե լիներ՝ բյուջեն չէին թալանի։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի սոցիալական և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև երկրի անկախությանը։

Պատասխան հնչեց նաև, որ անհրաժեշտ է բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, լավ սովորող ուսանողների կրթաթոշակներն ու թոշակառուների կենսաթոշակները։

Քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ մարդիկ կառավարության կողմից անտեսված են, և ինչ հարց էլ քննարկվի, միևնույն է, իշխանությունները վերջում մտածում են սեփական գրպանի մասին։ Նրա խոսքով՝ թոշակները բարձրացվել են 10 հազար դրամով, սակայն դրա հետ մեկտեղ գրեթե ամեն ինչ թանկացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։