Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ իսրայելական հետախուզությունը պնդում է, որ Թեհրանը մշակում է քիմիական զենքի մատակարարման եղանակներ և դիտարկում դրա կիրառման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաների կարծիքները հարցի շուրջ բաժանվել են։ Նրանցից ոմանք սպառնալիքը լուրջ են համարում, իսկ մյուսները կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերսկսել Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները։