Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր «սիրելի խաղալիքը»՝ մսաղացը, տարածել է ամբողջ Ուկրաինայում։
Այս մասին նա հայտարարել է Sputnik ռադիոկայանի եթերում։
«Մենք տեսնում ենք մի երկիր, որտեղ մարդը, որը խոսքով, հավաստիացումներով, հայտարարություններով ու խոստումներով եկել էր մարդկանց խաղաղություն, բարեկեցություն և նորմալ կյանք ապահովելու նպատակով, սկսում է կուլ տալ և ոչնչացնել այդ մարդկանց իր սիրելի խաղալիքի՝ մսաղացի միջոցով։
Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը, ըստ նրա մոր հիշողությունների, մսաղացն էր։
Պարզապես հիմա այն գործում է ամբողջ Ուկրաինայի մասշտաբով»,-նշել է դիվանագետը։