Ուղիղ եթեր
Ներքին 30 րոպե առաջ - 14:27 04-11-2026

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալ է նշանակվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտորը

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Նա համակարգելու է սպորտի ոլորտը:

Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։

1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:

1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են