Ներքին 3 տարի առաջ - 19:37 25-08-2023

Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ից Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:

Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում:

2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:

Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:

Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:

2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները:

Եղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:

2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:

2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:

2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան