Արտաքին 2 տարի առաջ - 12:48 08-12-2023

Էրդողանը հայտնել է Հունաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը կրկնապատկելու մտադրության մասին


Թուրքիան և Հունաստանը նպատակ ունեն էլ ավելի ընդլայնել երկկողմ համագործակցությունը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Աթենքում Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի հետ հանդիպմանը։

Էրդողանի խոսքով՝ Հունաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 5,5 միլիարդից 10 միլիարդ դոլարի հասցնելու քայլերը։

Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը կնպաստի Անկարայի և Աթենքի հարաբերություններում «նոր դարաշրջանի ամրապնդմանը և շարունակմանը»։

Կատերինա Սակելարոպուլուն իր հերթին նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի համար «ավելի քան երբևէ կարևոր է զարգացնել առկա դրական քաղաքական կամքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի