Արտաքին 3 տարի առաջ - 16:10 03-01-2023

Թեհրանը հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքերին հայտարարել է, որ Իրանը, որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետություն, սերտ և լուրջ համագործակցել է ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ և շարունակելու է այդ միտումը։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

«Որպես գործակալության և միջուկային զենքի չտարածման պայմանագրի արդյունավետ և պատասխանատու անդամ, ինչպես նաև որպես միջուկային ներուժ, միջուկային գիտելիքներ և միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լրջորեն և արդյունավետորեն համագործակցել է գործակալության հետ և, անշուշտ, կշարունակի այդ համագործակցությունը»,-ասել է Բաքերին։

Բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է նաև Գերմանիայի և ԱՄՆ-ի վերջին հայտարարություններին այն մասին, որ 2015 թվականին Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունները, որոնք պաշտոնապես հայտնի են որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այլևս իրենց համար նշանակություն չունեն:

«Բանակցությունները շարունակական գործընթաց են, որը շարունակվում է։ Նրա մեթոդները կարող են փոխվել (ժամանակ առ ժամանակ), սակայն գործընթացը դեռ շարունակվում է»,-նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը։
Միջուկային գործարքի փակուղին սկսվել է 2018-ի մայիսին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց Իրանի և համաշխարհային տերությունների միջև ձեռք բերված համաձայնությունից և խստացրեց տնտեսական պատժամիջոցները երկրի դեմ, այսպես կոչված, «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով