Արտաքին 5 տարի առաջ - 09:45 22-02-2021

ՄԱԳԱՏԷ-Ն ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ  ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերել գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտների մշտադիտարկման վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նրա խոսքով, դա երկկողմ խորհրդակցությունների արդյունք էր:

«Ինտենսիվ խորհրդակցությունները դրական արդյունք տվեցին: Ձեռք է բերվել ժամանակավոր տեխնիկական համաձայնություն»,- համացանցում գրել է Գրոսին:

Նա նշել է, որ գործակալությունը շարունակելու է անհրաժեշտ ստուգումը և մշտադիտարկումն Իրանում:

Դրանից առաջ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ուրանի հետքեր են հայտնաբերել Իրանի միջուկային օբյեկտներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով