Արտաքին 5 տարի առաջ - 20:14 10-10-2021

Գերմանիան ուսումնասիրում է Լուկաշենկոյի մասնակցությունը՝ իր երկիր ներգաղթյալների ապօրինի մուտք գործելու հարցում

Գերմանիան հետաքննում է Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը՝ Բելառուսից Լեհաստանի տարաքծով Գերմանիա ներգաղթյալների մուտք գործելու մեջ: Այս մասին կիրակի օրը հայտնել է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Լուկաշենկոյի դեմ հետաքննության փաստը պաշտոնապես չի հաստատվել:

Ըստ գերմանական ոստիկանության տվյալների՝ 2021 թվականի օգոստոսից գրեթե 4000 միգրանտներ առանց անհրաժեշտ փաստաթղթերի անօրինական կերպով Բելառուսից անցել են Գերմանիա: Նրանց հոսքն ավելանում է. հոկտեմբերին նման միգրանտներն ավելի քան հազարն են եղել: Խոսքը, որպես կանոն, Իրաքից ու Սիրիայից եկած երիտասարդների մասին է, որոնց Բելառուսի իշխանությունները ուսանողական վիզաներ են տրամադրում: Նրանք ժամանում են Բելառուս և գնում սահման, որպեսզի փորձեն մուտք գործել ԵՄ և ապաստան խնդրել:

ԵՄ երկրները Բելառուսի իշխանությունների և անձամբ Լուկաշենկայի վրա են դնում անօրինական միգրացիայի կազմակերպման համար պատասխանատվությունը`ի պատասխան պաշտոնական Մինսկի դեմ Եվրամիության կիրառած պատժամիջոցների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան