Արտաքին 3 տարի առաջ - 13:52 21-11-2022

Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի ընդունած բանաձևը քաղաքական է որակում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից Իրանի դեմ որոշումն ընդունվել է քաղաքական դրդապատճառներով։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին Քանանին ասել է այսօր կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում։

Քանանին շեշտել է, որ Թեհրանն աշխարհում ամենաթափանցիկ խաղաղ միջուկային ծրագիրն ունի՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ գտնվող օբյեկտների քանակի համեմատ։ Նրա խոսքով ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ամենաշատ ստուգումներն է իրականացրել։

Նա ափսոսանք է հայտնել, որ Իրանի վերաբերյալ կազմակերպության կառավարիչների խորհրդի կողմից քաղաքական դրդապատճառներով բանաձև է ընդունվել։ «ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի կառուցողական համագործակցության շնորհիվ ակնկալվում էր, որ նրանք կխուսափեն քաղաքական գործողություններից, որպեսզի Թեհրանի և գործակալության միջև լավ համագործակցությունը շարունակվի»,- նշել է Քանանին։

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների գործողությունները փաստում են, որ վերջիններս դեռևս պատրաստ են սաբոտաժի ենթարկել Իրանի և գործակալության տեխնիկական համագործակցությունը։
Նրա խոսքով՝ Իրանն արձագանքել է այս բանաձեւին, ինչպես արդեն հայտարարել էր։

«Եթե Իսլամական Հանրապետությունը պարտավորություններ ունի ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ, ապա նա իրավունքներ նույնպես ունի: Այսպիսով, Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին, և նա ապացուցել է այդ փաստը գործակալության հետ սերտ և կառուցողական համագործակցությամբ»,- հավելել է Քանանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով