Արտաքին 2 տարի առաջ - 17:30 08-12-2023

Կիևը քննադատում է 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս մարզիկներին ընդունելու գաղափարը

Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Մատվեյ Բեդնին քննադատել է 2024 թվականի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք կարգավիճակով ընդունելու առաջարկը, որն արտահայտվել է մի շարք ազգային օլիմպիական կոմիտեների և սպորտի ֆեդերացիաների կողմից՝ դեկտեմբերի 5-ին Լոզանում կայացած օլիմպիական գագաթաժողովում։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Նախարարը հույս է հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կգործի պատասխանատվությամբ և կարգելի Ռուսաստանի Դաշնությանը՝ օգտագործել սպորտը ռազմական քարոզչության համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որը երեք անգամ խախտել է Օլիմպիական զինադադարի սկզբունքը՝ 2008, 2014 և 2022 թվականներին։

Մատվեյ Բեդնին նշել է՝ ուկրաինացիները հարգում են չեզոքության սկզբունքը, սակայն չեզոքությունը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։ «Երբ պատերազմ է լինում, և մի ժողովուրդ սպանում է մեկ այլ ազգի, ապա չեզոքությունը դառնում է անպատասխանատվություն»-, ասաց նա։

Ուկրաինայի սպորտի նախարարի կարծիքով՝ ռուս մարզիկները կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, եթե հրաժարվեն ռուսական անձնագրից։

«Սա միակ հնարավոր միջոցն է այսօր, որով մարզիկը կարող է ապացուցել, որ մարզական նվաճումները իր գլխավոր առաջնահերթությունն են, և նա պատասխանատվություն չի կրում ուկրաինացիների սպանությունների համար։ Բարոյական տեսանկյունից դժվար է մրցել նրանց հետ, ովքեր ցանկանում են սպանել քեզ, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ բառացիորեն»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան