Ներքին 4 տարի առաջ - 16:53 27-12-2021

Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան

ՀՀ կառավարությունը 2021 թվականի օլիմպիական խաղերում, ծրագրում ընդգրկված մարզձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին դրամական մրցանակներ կշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։

Մրցանակները կտրվեն նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին և բժիշկներին։

Նշենք, որ մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։

Հիշեցնենք` 32-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ 8 մարզաձևում:

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց իր ելույթները 4 մեդալով։ Ունեցանք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան