Ավելին 4 տարի առաջ - 13:12 02-08-2022

Հրուշ Աճեմյանը 10 հզ դոլար դրամական պարգև է խոստացել իր տան կողոպտիչների մասին տեղեկությունների համար

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում թալանել են Քարդաշյանների հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Երբ Հրուշը բնակարան է մտել, կողոպտիչներն այնտեղ են եղել։ Նա տեսել է, որ առաջին հարկը տակնուվրա է արված և լսել է, որ վերևի հարկում ինչ-որ մեկը կա։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։ Կադրերում կարելի է նկատել դիմակավորված երկու տղամարդու եւ մեկ կնոջ։

Այսօր Հրուշը կրկին հրապարակել է կողոպտիչների լուսանկարները, որոնց կից գրել է․ «Ես առաջարկում եմ 10․000 դոլար դրամական պարգև՝ իմ տան կողոպուտի կասկածյալների ձերբակալությանը և դատապարտմանը վերաբերող տեղեկությունների համար»։

Ավելի վաղ նա գրել էր․ «Երբեք չէի մտածի, որ ինձանից կխլեն արժեքավոր ունեցվածքը, նորմալ հոգեվիճակն ու անվտանգությունը։ Տատիկիս ժամացույցն ու մատանին, որոնք ինձանից գողացել են, ամենն են, ինչի մասին կարող եմ մտածել։ Ձեզ խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը, քանի դեռ բոլորն, ովքեր ներգրավված են եղել, չեն կանգնել արդարդատության առաջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»