Արտաքին 2 տարի առաջ - 10:31 09-12-2023

Լոնդոնն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ պատմական և տևական խաղաղության հասնելու ջանքերին․ Լեո Դոքերթի

Ինձ շատ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը, որը վերահաստատում է հարաբերությունները կարգավորելու նրանց մտադրությունը։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը։

«Ինչպես ես ընդգծել եմ երկու երկիր կատարած իմ վերջին այցի ժամանակ, Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է պատմական և տևական խաղաղության հասնելու նրանց ջանքերին», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով