Արտաքին
Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները և հղում արել Նիկոլ Փաշինյանին
13:54 12-10-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Սենատում հնչեցրած հայտարարություններին։
Իսրայելի պաշտպանության նախարարը խոստանում է՝ ՀԱՄԱՍ-ը կջնջվի երկրի երեսից
13:40 12-10-2023
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ անցած շաբաթ օրը ներխուժել են Իսրայելի հարավ։
Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն. Թոմաս դե Վաալ
13:32 12-10-2023
«Կարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հիշեցրել է, որ Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարության հնարավորություն։
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել
13:23 12-10-2023
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են։
Իսրայելը պահեստազորայիններին ուղարկել է Լիբանանի հետ սահման
13:07 12-10-2023
Իսրայելը պահեստազորի ստորաբաժանումներ է ուղարկել երկրի հյուսիսային շրջաններ։
ԵԽԽՎ-ն ՀՀ-ին հորդորել է տեղեկատվություն տրամադրել լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ
12:55 12-10-2023
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի կառավարությանը, 3 ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ։
Լիբանանահայերն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները
12:24 12-10-2023
Լիբանանահայերը նախօրեին Բեյրութում բողոքի ակցիա են իրականացրել՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկամամբ իրականացված գործողությունների դեմ, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվել է։
Միջազգային դատարանն այսօր քննելու է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
11:48 12-10-2023
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր քննելու է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:
Արցախում մնացած հայերի թիվը չի գերազանցում 40-ը․ Բեգլարյանը հակադարձել է Ալիևին
11:13 12-10-2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։
Լավրովը պնդում է՝ ՀՀ-ի միջոցով Անդրկովկասում փորձում են առաջ մղել ՆԱՏՕ-ի շահերը
11:00 12-10-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՌԴ-ն ֆիքսում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում փորձում են առաջ մղել ՆԱՏՕ-ի շահերը։
Իսրայելի առողջապահության նախարարը հրամայել է չբուժել ՀԱՄԱՍ-ի անդամներին
10:40 12-10-2023
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը երկրի հանրային առողջապահական համակարգին հրամայել է՝ հրաժարվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գերի ընկած անդամներին բուժելուց:
Իսրայելը Բլինքենի այցից առաջ Գազայում զանգվածային գնդակոծություններ է իրականացրել
10:35 12-10-2023
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցից առաջ զանգվածային գնդակոծություններ է իրականացրել Գազայի հատվածում։
Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել
10:08 12-10-2023
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծովածոցում։
Զգույշ եղեք․ Բայդենը` Իրանին
09:38 12-10-2023
Զգույշ եղեք․ Բայդենը` Իրանին
Գազայի հատվածում ավելի քան 330 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
09:30 12-10-2023
Վերջին 24 ժամվա ընթացքում տեղահանվածների կուտակային թիվն աճել է 30 տոկոսով։
Մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
09:27 12-10-2023
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
09:13 12-10-2023
ՄԱԿ-ի տարածաշրջանում առաքելության զեկույցի համաձայն՝ գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը փախել է Հայաստան՝ ավելի քան 100.000 մարդ:
Թուրքիայում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
23:25 11-10-2023
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։
Գազայի հատվածում սրվող իրավիճակի հետևանքով զոհերի թիվը առնվազն 1100 է
23:13 11-10-2023
Զոհերի թվում են 326 երեխա և 171 կին, հայտնել են պաշտոնյաները:
ՄԱԿ ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել Արցախի հայերի վերադարձի մասին. Կոլոննա
22:44 11-10-2023
Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի ինը աշխատակից
22:11 11-10-2023
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի X սոցիալական ցանցի իր բլոգում:
Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին
19:17 11-10-2023
Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Իսրայելը oկուպացրել է հողերի մի մասը, որը պաղեստինցիները համարում են պատմականորեն իրենցը. Պուտին
17:55 11-10-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան պատմական հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի օգնությամբ։
Փաշինյանը 6 ժամ թռչում է Գրանադա՝ անհասկանալի հանդիպման, բայց 2-3 ժամով Բիշքեկ գալ չի կարո՞ղ. Ալիև
17:20 11-10-2023
Ալիևը հայտարարել է՝ եթե հայկական կողմը մերժի Մոսկվայի միջնորդնությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հարցում, ապա այլընտրանքը կարող են լինել ուղիղ բանակցությունները: