Արտաքին 2 տարի առաջ - 12:00 06-12-2023

Բաքվից հերքում են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը

Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված լուրերը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսակամ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այդ «տեղեկությունը» սուտ է։ Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում, իսկ սոցցանցերում տարածված լուսանկարը, որում Ուկրաինայի դրոշով տղամարդ է պատկերված, երկրի հետ որևէ կապ չունի»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործակալությունը նաև կոչ է արել ցոցցանցերի օգտատերերին ու լրատվամիջոցներին «զգոն լինել ու չհավատալ չստուգված տեղեկություններին»։

Նշենք, որ ավելի վաղ ուկրաինացի մի լրագրող իր թելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Ուկրաինան, իբրև, մեկ այլ պետության տարածքում խորհրդային հաուբիցների համար 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն է կազմակերպել։ Նա չէր նշել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն հաղորդագրության հետ մեկտեղ նաև ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել արտադրամասից, իսկ օգտատերերը լուսանկարներում ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի պորհրդանիշներով տեղեկատվական ստենդեր էին նկատել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան