Արտաքին 2 տարի առաջ - 10:50 06-12-2023

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ևս 13 ֆիզիկական և 20 իրավաբանական անձանց։ Ինչպես փոխանցում է DW-ն, այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ սահմանափակումների տակ են հայտնվել ինչպես Ռուսաստանի և Բելառուսի, այնպես էլ Բելգիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի քաղաքացիները։

Սահմանափակումներն վերաբերում են նաև բելառուսական Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Դմիտրի Շևցովին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրան մեղսակից է համարում Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից ուկրաինացի երեխաների արտաքսմանը։

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում են բելառուսական ձեռնարկությունները, որոնք կապված են ռուսական պաշտպանական ոլորտի հետ, ինչպես նաև կառույցներ Կիպրոսից, Բելգիայից, Նիդեռլանդներից և Չինաստանից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան