Արտաքին 2 տարի առաջ - 21:00 06-12-2023

Եթե ցանկանայինք, հեշտությամբ կարող էինք Հայաստանի տարածքն օկուպացնել․ Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մինևույն ժամանակ նշել է, որ եթե իրենք ցանկանային, ապա հեշտությամբ կարող էին օկուպացնել Հայաստանի տարածքը։

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Ղարաբաղում, իսկ Ստեփանակերտում բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, որ նպատակ չունի զենքով միջանցք գրավել, և կարող են այլ տարբերակներ դիտարկել։

«Միշտ ասել եմ՝ մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի, նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանն այստեղ շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար:

«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ չի կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ-ն»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի