Արտաքին 2 տարի առաջ - 16:02 08-12-2023

Մակրոնը կփորձի համոզել Օրբանին աջակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ԵՄ գագաթաժողովի օրակարգի մի շարք թեմաներ քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական France 24 լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ քննարկվելիք հարցերի շարքում կլինեն Կիևին նոր ֆինանսական օգնություն ցուցաբերումը և ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսումը։

Ուկրաինայի վերաբերյալ առանցքային որոշումները կարող են կայացվել դկտեմբերի 14-15-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթաժողովում: ԵՄ ղեկավար Շառլ Միշելին ուղարկված նամակում Օրբանը պահանջում է հետաձգել Ուկրաինայի վերաբերյալ հիմնական որոշումները, ներառյալ լրացուցիչ ֆինանսական օգնությունը և ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու հնարավորությունը:

Անցյալ ամիս Եվրահանձնաժողովն առաջարկել էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսել։ Այն նաև առաջարկում է Կիևի համար 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն։

Սակայն Օրբանն առաջարկեց այդ հարցերը հանել Բրյուսելի գագաթնաժողովի օրակարգից, քանի որ կոնսենսուսի ակնհայտ բացակայությունը անխուսափելիորեն կհանգեցնի ձախողման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան