ԼՐԱՀՈՍ
Կենտրոնում կոտրել են գործարարի ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ
22:47 30-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տուն տեղափոխեցին. ՈՒՂԻՂ
22:38 30-12-2025
Սամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տուն տեղափոխեցին. ՈՒՂԻՂ
ԴԵկտեմբերի 31-ից հունվարի 3-ը հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Լևոն Ազիզյան
22:34 30-12-2025
«Հիդրոօթերութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ առաջիկա 4 օրերին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ:
Ռուսական նավթը՝ ԵՄ-Թուրքիա հնարավոր լարվածության պատճառ
22:27 30-12-2025
Նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն փորձում է պարզել՝ արդյոք իր սահմանած էներգետիկ արգելքները չեն շրջանցվում նավթի ծագումը «քողարկելու» միջոցով։
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Նազելի Բաղդասարյանի
22:18 30-12-2025
Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման համար, որում նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։
11 օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարներն ապահովեն «Իզմիրլյան» ԲԿ-ում Սուրբ պատարագի մատուցումը. Միքայել Սրբազան
22:10 30-12-2025
Շիրակի թեմի առաջնորդը ուղերձ է հղել` նշելով, որ առաջիկայում զրկված է լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի ամանորյա և հունվարի 5-6-ի Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց
Հայտնաբերվել է հետախուզվող 52-ամյա քաղաքացին
22:02 30-12-2025
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։
ԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ
21:54 30-12-2025
Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին մասնակցելու իր պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը
21:43 30-12-2025
«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը։
Ալեն Սիմոնյանը զարգացնում է համագործակցությունը գործընկեր երկրների հետ․ ԱԺ
21:35 30-12-2025
Բարեկամական հարաբերություններ, պատմականորեն ձեւավորված սերտ կապեր, ընդհանուր արժեքներ, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, մշակութային եւ գիտակրթական ոլորտում համագործակցություն։
Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը
21:26 30-12-2025
Փրկարարների և պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով ավտոճանապարհը երկողմանի բացվել է:
Թուրքիան F-35-երը երբեք չի կիրառի Իսրայելի դեմ. Թրամփի խոստումը
21:19 30-12-2025
Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
Վրաստան մեկնողները իրենց հետ պետք է ունենան այն անձնագիրը, որի տվյալներով կազմվել է ապահովագրությունը
21:10 30-12-2025
Ուղևորները պարտադիր պետք է իրենց հետ ունենան այն անձնագիրը, որի տվյալներով կազմվել է ապահովագրությունը։
ԱԹՍ-ների գրոհ Բելգորոդի մարզում. կան զոհ ու վիրավորներ
21:03 30-12-2025
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ խաղաղ բնակիչ է մահացել, չորսը` վիրավորվել։
Թրամփի հետ քննարկում ենք Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը․ Զելենսկի
20:55 30-12-2025
Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկում է Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը։
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսով
20:42 30-12-2025
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սոս Հակոբյանը։
Սա Իրական Հայաստանն է․ Փաշինյանը քաղաքացիների խմբի հետ այցելել է Կիրանց
20:41 30-12-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
2025 թվականին խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել էր․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը
20:33 30-12-2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ․
Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել
20:25 30-12-2025
Թուրքիան և Իսպանիան ստորագրել են շուրջ 2․6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր, որի շրջանակում Իսպանիան կգնի 30 միավոր թուրքական արտադրության «HÜRJET» ոսումնական և թեթև հարվածային ռեակտիվ ինքնաթիռ։
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով ու գրավով
20:13 30-12-2025
Դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելով տնային կալանքով ու գրավով։ Նա Ամանորը տանը կնշի:
Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից մեկը Պակիստանն է. իրանագետ
20:06 30-12-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի ապագային և Լիբիայում փաստացի ստեղծվող հակաթուրքական դաշինքին, որի անմիջական մասնակիցներից մեկը Պակիստանն է
Հրեղեն ձին 2026-ին քանդուքարափ կանի հինը․ աստղաբանի կանխատեսումները
20:00 30-12-2025
Աստղաբանի հետ զրուցել ենք 2026 թ. սպասվող գլխավոր փորձությունների, ժողովրդի սոցիալական վիճակի, ՀՀ սահմանային անվտանգության, արտաքին և ներքին մարտահրավերների և, իհարկե, ամանորյա հրաշքի մասին:
Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ «Mercedes»-ից գողացել են պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար և թանկարժեք օծանելիք
19:54 30-12-2025
Դեկտեմբերի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
«Միասնության թևերը» դատապարտում է Խաչիկ Գալստյանի և մյուսների ձերբակալությունները
19:44 30-12-2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի ու մյուս անձանց ձերբակալության հետ կապված:
«Վարդաշեն» ենթակայանում վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է
19:38 30-12-2025
Վերջին տարիներին Հայաստանում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին:
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ
19:36 30-12-2025
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ։
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի նորանշանակ դեսպանին
19:32 30-12-2025
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ
Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է
19:27 30-12-2025
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ պատճառը դատական կոլեգիայի խորհրդակցություն է ՀՀ մյուս «մեղադրյալների» գործով։
Պապիկյանը այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, ծանոթացել դիրքապահների կենցաղային պայմաններին
19:23 30-12-2025
Սուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։
Իրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն. ԱԳՆ
19:17 30-12-2025
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է ներքին օրենսդրության համաձայն:
Սպարտակ Միքայելյանը ճանաչվել է սիրողական MMA-ի տարվա լավագույն մարտիկ
19:12 30-12-2025
Խառը մենամարտերի համաշխարհային ֆեդերացիան օրեր առաջ քվեարկություն էր սկսել` պարզելու տարվա լավագույնին:
Գևորգ Պապոյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
19:05 30-12-2025
Նախարարին է ներկայացվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը։
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում
18:57 30-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու. Աբրահամյան
18:49 30-12-2025
Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։
Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով ու գրավով. փաստաբան
18:42 30-12-2025
Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2025 թվականի հունիսի 25-ից Բագրատ Սրբազանի կեցավայրից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքն այսօր վերացվեց:
Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշումը չի բեկանվել․ փաստաբան
18:35 30-12-2025
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։