Մամուլ 7 ամիս առաջ - 08:27 28-03-2026

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին «նշանակեց» Սահմանադրական դատարանի դատավոր: Դե, նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի:

Բուն խնդիրն այլ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տակավին մեկ օր առաջ մոլի քպական այս կամ այն գործիչը, մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ ու նշանակվում է (լավ, թող լինի՝ «ընտրվում» է) անկախ մարմնի անդամ կամ ղեկավար: Հրաշք է, չէ՞:

Ու սա միակ դեպքը չէ: Մինչ այս էլ մի մոլի քպական «հանկարծակի», մեկ օրում դառնում էր լրիվ անկախ, անկուսակցական, ապաքաղաքական ու նշանակվում Մարդու իրավունքների պաշտպան, մեկ ուրիշը՝ ԿԸՀ նախագահ, երրորդը՝ դատավոր (ու քաղաքական «գործերով» դատական նիստեր էր նախագահում), չորրորդն էլ՝ ԲԴԽ նախագահ: Շարքը երկար է, նման քպականներ հաճախ են հայտնվել այլ պետական՝ անկախություն և ապակուսակցականություն ենթադրող կառույցներում, հանձնաժողովներում: Ընդ որում, դեռ չենք խոսում պետական բուհերի մասին, որոնք հետևողական քպականացվել են:

Չէ, քպականները, փաստորեն, իսկապես տաղանդավոր են, որ մեկ-երկու օրում կուսակցականազերծ են լինում ու միանգամից… «անկախանում»:

Իսկ իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է. տոտալ քպականացվել ու քպականացվում, կարելի է ասել՝ քպֆիկացվում է պետական ամբողջ համակարգը, նույնիսկ այն մարմինները, որոնք գոնե Սահմանադրությամբ պետք է որ անկախ լինեին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ