Ներքին 3 ամիս առաջ - 11:27 28-03-2026

Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները հասել են լիարժեք սինխրոնիզացիայի. երկուսն էլ մերժում են Արցախում էթնիկ զտման փաստը. Տաթևիկ Հայրապետյան 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։

Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում․ տեղադրում եմ նաև համապատասխան ապացույցները։

«Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի պատմությունը «հորինվածք» է, «ինքնախաբեություն»։

Արցախի թեմայով հասել են գրեթե լիարժեք սինխրոնիզացիայի։ Երկուսն էլ մերժում են էթնիկ զտման փաստը և Արցախի հայերին ներկայացնում որպես «անշնորհակալներ» և «փախածներ»։
Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Երկու կողմն էլ փորձում են խեղել մեր եկեղեցու պատմությունն ու առաքելությունը։

Հայոց բանակը։ Երկու կողմն էլ փորձում են մեր բանակը ներկայացնել որպես «փախածների» և «դասալիքների» բանակ։

ՀՀ Սահմանադրությունը, ավելի ստույգ՝ անկախության հռչակագիրը։

ՀՀ պետական խորհրդանիշները, առաջին հերթին՝ զինանշանը։

ՀՅԴ կուսակցությունը ևս երկկողմանի թիրախում է։

Եթե համադրում ենք այս կետերը, պարզ տեսնում ենք, որ թե՛ հակառակորդը, թե՛ ՀՀ ղեկավարությունը թիրախավորում են մեր պատմությունը, պետական խորհրդանիշները, եկեղեցին, բանակը, ամբողջությամբ խեղում Արցախի թեման և այնտեղ իրագործված էթնիկ զտման փաստը։

Մեծ հաշվով թիրախում ինքնությունն է, դրա հենասյուները։ Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ, երբ ՀՀ ներկայիս ղեկավարը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար՝ առանց պատմության, պետականության, արմատի, խեղված ինքնությամբ, ստորացված բանակով և զրոյական դիմադրողականությամբ»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի