ԼՐԱՀՈՍ
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի Ծովինար Վարդանյանի թեկնածությունը
20:43 14-03-2024
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գևորգ Պապոյանի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:
Իրանցի գիտնականները քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում նոր նանոֆորմուլա են հայտնաբերել
20:42 14-03-2024
Մկների վրա փորձարկումներ իրականացնող իրանցի գիտնականները հայտնաբերել են նոր նանոֆորմուլա, որը կարող է օգնել քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում։
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ
20:35 14-03-2024
Մասնագետները քննարկել են նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում չափորոշիչների վերանայման, միջազգային դասակարգումներով ընդունված պահանջների ապահովման հետ կապված այլ հարցեր:
Ես «այան-ափաշկարա» կգրեմ, ժողովուրդը թաքուն կկարդա․ Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է
20:27 14-03-2024
Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է։
Տեղի կունենա «Նռան գույնը» պարային բեմադրության երևանյան առաջնախաղը
20:19 14-03-2024
Ներկայացման երաժշտությունը գրվել և ձայնագրվել է «Հող» խմբի կողմից, իսկ բեմադրության հագուստների ձևավորման հեղինակը Էդգար Մանուկյանն է։
Թեհրանը կարևորում է ՇՀԿ երկրներ դեղերի արտահանման ծավալների մեծացումը
20:15 14-03-2024
Իրանի առողջապահության նախարար Բահրամ Այնոլլահին ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներ դեղերի արտահանման ծավալների մեծացման անհրաժեշտությունը։
ԱԳ փոխնախարարը տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար ընդգծել է եվրոպական աջակցությունը
20:08 14-03-2024
Նախարարի տեղակալն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Արագածոտնի մարզպետը ստում է և ատելություն տարածում զոհվածների ծնողների նկատմամբ․ բացառիկ ձայնագրություն
20:00 14-03-2024
Սրան զուգահեռ՝ Արագածոտնի մարզպետարանից հայտնել են․ «Հերոսների ծնողները մեր դպրոցներում միշտ էլ հյուրընկալվում են պատշաճ կերպով և արժանանում հարգալից վերաբերմունքի ու մեծարանքի»։
Մերձեցումը ժամանակավոր է. Էրդողանի թուլացման հետ ռուս-թուրքական հարաբերություններն էլ կթուլանան
20:00 14-03-2024
Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշեց՝Թուրքիայում Էրդողանի իշխանությունը գնալով թուլանում է, և գալու է մի ժամանակ, երբ Թուրքիայում ընդգծված արևմտամետ իշխանություն է լինելու։
Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխի մեջ
19:49 14-03-2024
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երևանում բնակարանում հրդեհ է բռնկվել. ծուխը նկատելի էր մի քանի հարյուր մետրից. shamshyan.com
19:42 14-03-2024
Թե ինչն է եղել բնակարանում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է:
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի իրավահավասարության նախարարի հետ
19:37 14-03-2024
Լեհաստանի իրավահավասարության նախարարը ևս ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում իր երկրի փորձը։
Նյու Յորքում Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահի հետ
19:25 14-03-2024
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով ընթացք տալ քննարկված հարցերին։
ՆԳՆ պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին
19:17 14-03-2024
Քննարկվել են ոստիկանության համակարգերում առկա մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարներ։
Քաղաքացին փորձում է նետվել կամրջից
19:09 14-03-2024
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաղաքացին փորձում նետվել Հաղթանակի կամրջից։
Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազարը
19:00 14-03-2024
«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31 հազար 341-ի, առնվազն 73 հազար 134 մարդ վիրավորվել է։ Անցած 24 ժամում զոհվել է 69 մարդ, վիրավորվել՝ 110-ը»,- նշվում է հաղորդագրությունում:
Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները
18:51 14-03-2024
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում:
Թուրքիայի նախկին վարչապետը Բաքվում խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին
18:43 14-03-2024
Նա, անդրադառնալով տարածաշրջանային տարբեր գործընթացներին, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային
18:32 14-03-2024
Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:
Եռակողմ պայմանավորվածությունների երաշխավորը ՌԴ-ն էր. Ֆրանսիան դրանք չեղարկելու հնարավորություն չուներ
18:30 14-03-2024
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն ընդգծեց՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարման երաշխավորը Ռուսաստանն էր, իսկ Ֆրանսիան դրանք չեղարկելու հնարավորություն չուներ։
Քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության և ԿԽՄԿ-ի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
18:24 14-03-2024
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։
Տեղի է ունեցել «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովը
18:15 14-03-2024
Կազմակերպիչներն էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն ու Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն։
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգում
18:07 14-03-2024
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ գործնական քայլեր նախաձեռնելու կարեւորությունը:
Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
17:59 14-03-2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
17:52 14-03-2024
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։
Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
17:45 14-03-2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։
Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել
17:36 14-03-2024
Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում բացահայտումներ են արել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը
17:27 14-03-2024
Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Պետդումայից ափսոսանք են հայտնել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ցանկության համար
17:17 14-03-2024
Ցավալի է, որ Հայաստանը գնում է Եվրոպայի հետ դաշինքի ճանապարհով, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի, թե որ աթոռին նստի։
ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվեց
17:08 14-03-2024
Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
Թուրքիայում ռազմա-ուսումնական ինքնաթիռ է կործանվել
16:59 14-03-2024
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով բժշկական խմբեր և հրշեջ խմբեր։
Այդ խուժանների անուններն ինչո՞ւ տվեցիր. հարցում՝ Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Արշակ Կարապետյան
16:50 14-03-2024
Թե ո՞ւմ են հավատում քաղաքացիները Oragir.News-ը պարզել է հարցման միջոցով։
Վազաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակը
16:50 14-03-2024
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Կալանավորված անձի մոտից հայտնաբերել են հերոին տեսակի թմրամիջոց
16:30 14-03-2024
Կալանավորված անձ Գ․Գ․-ն խոստովանել է, որ նշված փաթեթը կարճատև տեսակցության ընթացքում իրեն է փոխանցել քաղաքացուհի Ք․Գ․-ն։
Էլեկտրական սարքերի առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողի ֆիսկալ հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ
16:20 14-03-2024
2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։
Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնները
16:10 14-03-2024
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը տեղի են ունեցել Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները: